Դատարանը մերժել է Արման Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը
Հասարակություն
Դատարանը մերժել է «Հայփոստ» ՓԲ ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին գլխավոր տնօրեն Արման Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը։
Lurer.com-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Հայփոստ» ընկերությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին գլխավոր տնօրեն Արման Աբրահամյանը, որն այս պահին զբաղեցնում է «Հայփոստ» ՓԲ ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը։
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ Արման Աբրահամյանը ձերբակալվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)