Ինչ փուլում է «Վեհարանն ազատելու համար համակարգող խմբի ստեղծումը»․ Փաշինյանը 42 օր է՝ չի պատասխանում Factor TV-ի հարցմանը
Քաղաքական
«Այս պահին ո՞ր փուլում են «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանն ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու օրակարգի համար» ստեղծված/ստեղծվելիք համակարգող խմբի աշխատանքները»,- Factor TV-ի այս հակիրճ հարցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի պատասխանում արդեն 42 օր։
«Ստացվում է, նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանն ավելի քան 12 օր է խախտում է օրենքը՝ չպատասխանելով ընդամենը 4 հարցից բաղկացած գրավոր հարցմանը»,– նշում է լրատվամիջոցը։
Հիշեցնենք՝ հունիսի 10-ին Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ առաջարկելով «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու մասով» համակարգող խումբ ստեղծել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)