Թրամփը հայտարարել է՝ շատ զայրացած է Ուկրաինայի վրա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին ասել է, որ շատ զայրացած է Ուկրաինայի զինված ուժերի կողմից «Դրուժբա» նավթամուղի վրա հարվածի համար: Այս մասին հայտնել է Հունգարիայի կառավարության ղեկավարի գրասենյակը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարձակվել են «Դրուժբա» նավթամուղի վրա, որը Ռուսաստանից նավթ է մատակարարում Սլովակիա և Հունգարիա: Երկրները չեն կարողանա ստանալ ռուսական նավթ առնվազն հինգ օր: Սա խողովակաշարի վրա երկրորդ հարվածն է մեկ շաբաթվա ընթացքում. նախորդ հարձակումից հետո մատակարարումը վերսկսվել է միայն վերջերս:
Բուդապեշտն ու Բրատիսլավան կոչ են արել Եվրահանձնաժողովին ստիպել Կիևին դադարեցնել «Դրուժբայի» վրա հարվածները, մինչդեռ Ուկրաինան խորհուրդ է տալիս «բողոքել Մոսկվային» նավթի մատակարարումների ընդհատման մասին:


















































Ամենադիտված
Երկար ժամանակ ջուր չի լինի. հասցեներ