Սլավյանսկն ու Կրամատորսկը ենթարկվել են ուժեղ հարվածի
Քաղաքական
Դոնեցկի ժողովրդական հանրապետությունում գտնվող Սլավյանսկի և Կրամատորսկի ուղղությամբ արձակվել են ուժեղ հարվածներ։ Ինչպես գրում է «Политика Страны» Telegram-ալիքը, քաղաքներում շարունակում են հնչել ինտենսիվ ռմբակոծությունների ձայները։
Քանի պայթյուն է գրանցվել և որ տարածքներն են վնասվել՝ այս պահին չի հաղորդվում։ Տեղեկություններ չկան նաև ենթակառուցվածքային օբյեկտների վնասների վերաբերյալ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի Զինված ուժերը «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրից հարվածել են Ուկրաինայի զինված ուժերի ժամանակավոր տեղակայման կետին Սլավյանսկի շրջանում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)