Շվեդիան պետք է ապահովի դիվանագիտական ներկայացուցչության անվտանգությունը. ՌԴ
Քաղաքական
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Շվեդիայում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության վրա կատարված հարձակմանը։ Նա հայտարարել է, որ Մոսկվան պահանջում է Ստոկհոլմից կատարել իր միջազգային պարտավորությունները և ապահովել դեսպանության անվտանգությունը։
Զախարովայի խոսքով՝ ռուսական դիվանագիտական հաստատությունների վրա «անհայտ անօդաչուների» հարձակումները Շվեդիայում դարձել են համակարգային և տեղի են ունենում շվեդական իշխանությունների լուռ համաձայնությամբ։ «Մենք հույս ունենք, որ դրանք չեն իրականացվում Ստոկհոլմի ուղիղ թույլտվությամբ», — ընդգծել է նա։
Վերջին միջադեպը գրանցվել է օգոստոսի 21-ի լույս գիշերը, երբ ռուսական առևտրային ներկայացուցչության տարածք անօդաչու թռչող սարքից նետվել է ներկով լի փաթեթ։ Ռուսական կողմը պնդում է, որ Շվեդիայի իշխանությունները կամ չեն կարողանում, կամ էլ չեն ցանկանում պատասխանատվության ենթարկել նման հարձակումների կազմակերպիչներին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)