ԱՄՆ դատարանը փակել է «Ալկատրասը ալիգատորներով» անվանվող բանտը
ԱՄՆ
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում գտնվող նորաստեղծ ներգաղթյալների պահման կենտրոնը, որը հայտնի էր որպես «Ալկատրասը ալիգատորներով», դատարանի որոշմամբ պետք է փակվի։ Ինչպես գրում է The Guardian-ը, հիմնավորումը կապված է Էվերգլեյդս արգելոցի էկոհամակարգին հասցվող «անվերականգնելի վնասի» վտանգի հետ։
Մայամիի դատարանի որոշմամբ՝ բանտը պետք է ապամոնտաժվի 60 օրվա ընթացքում, իսկ այդ ժամանակահատվածում նոր կալանավորների ընդունումն ամբողջությամբ արգելված է։ Ավելի վաղ դատարանը արդեն արգելել էր համալիրի ընդլայնումը և պահանջել դադարեցնել շինարարական աշխատանքները։
Կենտրոնը բացվել էր այս տարվա հուլիսին՝ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ և ներկայացվում էր որպես «ամենավտանգավոր» անօրինական միգրանտների համար նախատեսված խիստ ռեժիմի հաստատություն։ Այն նախատեսված էր 3000 մարդու համար, սակայն այս պահին այնտեղ պահվում է շուրջ 700 կալանավոր։ Փակման որոշումը դիտարկվում է որպես հարված Թրամփի հեղինակությանը, քանի որ նախագիծը նա ներկայացրել էր որպես միգրացիոն քաղաքականության կոշտացման խորհրդանիշ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)