Ռուսաստանում արձագանքել են Լուկաշենկոյի հայտարարությանը «Օրեշնիկի» հարվածի մասին
Քաղաքական
ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը մեկնաբանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը, թե Վլադիմիր Պուտինն առաջարկություն էր ստացել «Օրեշնիկ» միջին հեռահարության բալիստիկ համալիրով հարվածելու Ուկրաինայի նախագահի գրասենյակին, սակայն հրաժարվել է։
«Ես սովոր եմ հարգանքով և վստահությամբ վերաբերվել այն ամենին, ինչ ասում է Ալեքսանդր Գրիգորևիչը։ Նա եղբայրական երկրի հարգված առաջնորդ է։ Եթե այդպես է ասել, ուրեմն հիմքեր ունեցել է։ Թեև, իհարկե, հնչում է շատ բարձրաձայն», — նշել է Կարասինը Лента.ру-ի հետ զրույցում։
Ավելի վաղ Լուկաշենկոն հայտնել էր, որ «Օրեշնիկ» հրթիռային համալիրները Բելառուսի տարածքում կտեղակայվեն մինչև 2025 թվականի վերջ։ Նրա խոսքով՝ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Վոլգոգրադում՝ 2025-ի մայիսին կայացած հանդիպման ժամանակ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)