OSINT-հետազոտողները գտել են «Ֆլամինգո» հրթիռների հավաքման վայրն Ուկրաինայում
Քաղաքական
Բաց աղբյուրների վրա հիմնված հետախուզության (OSINT) մասնագետները հավանական վայր են հայտնաբերել Ուկրաինայում ստեղծվող «Ֆլամինգո» թևավոր հրթիռների հավաքման համար։ Ինչպես գրում է «Война История Оружие» Telegram-ալիքը, վերլուծաբանները դա պարզել են լուսանկարների միջոցով։
Հետազոտողները ուշադրություն են դարձրել ցուցադրված սրահի առանձնահատկություններին և գտել նույնատիպ շենք Կիևի մարզի Վիշնևոյե քաղաքում։ Նշվում է նաև, որ այդ տարածքի վրայով արդեն թռչում է ռուսական «Гербера» հետախուզական անօդաչուն, ինչը կարող է հուշել շուտափույթ հարվածի մասին «Գերան» տիպի դրոններով։
Կիևում, սակայն, հերքում են այս տեղեկությունը։ Ուկրաինացի կապի մասնագետ Սերգեյ Բեսկրեստնովը նշել է, որ լրագրողներին ցույց են տվել միայն այն, ինչ ցանկացել են ցույց տալ։ Ավելի վաղ ենթադրություններ կային, որ «Ֆլամինգո»-ները համալրված են խորհրդային ԱИ-25 տուրբոռեակտիվ շարժիչներով, որոնք ժամանակին օգտագործվել են L-39 ուսումնական ինքնաթիռներում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)