Ռումինիան մերժել է զորք ուղարկել Ուկրաինա
Քաղաքական
Ռումինիայի վարչապետ Իլիե Բոլոժանը հայտարարել է, որ Բուխարեստը չի պատրաստվում ուղարկել զորքեր Ուկրաինա՝ նույնիսկ անվտանգության հնարավոր երաշխիքների շրջանակում։ Նրա խոսքերը փոխանցում է РИА Новости-ն՝ հղումով Antena 1 հեռուստաալիքին։
«Ռումինիան առավել հստակ ձևով հայտարարել է․ մենք չենք ուղարկի զորքեր և չենք վերցնի որևէ պարտավորություն մեր զինվորականների ներկայության վերաբերյալ Ուկրաինայի տարածքում», — ասել է Բոլոժանը։
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Ռումինիան շարունակում է ակտիվ համագործակցել ՆԱՏՕ-ի հետ՝ իրականացնելով օդային պարեկություն և համատեղ զորավարժություններ։ Վարչապետի խոսքով՝ դաշինքի շրջանակում երկրի ռազմական բազաների տրամադրումը կարելի է համարել Բուխարեստի ներդրումը Ուկրաինայում խաղաղության ապահովման գործում։ Ավելի վաղ նմանատիպ դիրքորոշում էր հայտնել նաև Հունաստանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)