Պուտին-Զելենսկի գագաթնաժողովի օրակարգը դեռևս բացակայում է. Լավրով
Քաղաքական
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց, որ այս պահին չկա պատրաստ օրակարգ, որը թույլ կտար անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների հանդիպում։ «Պուտինը պատրաստ է հանդիպել Զելենսկու հետ, երբ summit-ի օրակարգը ձևավորվի։ Իսկ այժմ այն լիովին պատրաստ չէ», — ընդգծեց Լավրովը։
Նրա խոսքով՝ Մոսկվան ցուցաբերել է որոշ ճկունություն Դոնալդ Թրամփի կողմից բարձրացված հարցերում, այդ թվում՝ ՆԱՏՕ-ին չմիանալու պայմանով և տարածքային քննարկումների հարցում։ Սակայն, ըստ Լավրովի, Զելենսկին «ամեն առաջարկ մերժել է»։ Դիվանագետը հավելել է, որ Ուկրաինայի ղեկավարը նույնիսկ հրաժարվել է վերանայել ռուսերենի կիրառումը սահմանափակող օրենքները։
Զելենսկին իր հերթին մեղադրել է Մոսկվային՝ բանակցությունների գործընթացը դիտավորյալ խափանելու մեջ։ Նա նաև կոչ է արել արևմտյան դաշնակիցներին նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե Կրեմլը չցանկանա իրական քայլեր անել պատերազմի դադարեցման ուղղությամբ։ Reuters-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Պուտինը շարունակում է պնդել Դոնբասի ամբողջական վերահսկողության, Ուկրաինայի չեզոք կարգավիճակի և ՆԱՏՕ-ին չմիանալու պահանջները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)