Գլխավոր դատախազը Հայաստանում Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հասարակություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։
Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին Գլխավոր դատախազությունում և նշել, որ երկխոսությունը կառուցողական և կարևոր քայլ է մի շարք ուղղություններով փոխըմբռնման և համագործակցության ամրապնդման առումով:
Գլխավոր դատախազը բարձր է գնահատել դեսպան Իմանբաևի ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում և ընդգծել, որ ՀՀ դատախազությունը բաց է ոլորտային հարցերի քննարկման համար։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, այդ թվում՝ 2025 թվականի հոկտեմբերի 3-ին Երևանում կայանալիք Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի հերթական նիստի մանրամասներին:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)