Ուկրաինան, ի տարբերություն Ռուսաստանի, չի վախենում առաջնորդների հանդիպումից․ Զելենսկի
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է՝ ռուսներն ամեն ինչ անում են, որպեսզի Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հանդիպումը չկայանա, հաղորդում է Украинская правда-ն:
«Ընդ որում, Ուկրաինան, ի տարբերություն Ռուսաստանի, չի վախենում առաջնորդների հետ որևէ հանդիպումից։ Մենք պատրաստ ենք աշխատել առավելագույնս արդյունավետ։ Անհրաժեշտ է նրանց դիվանագիտության պարտադրել, պետք են իսկապես ուժեղ պատժամիջոցներ։ Եթե ՌԴ-ն չհամաձայնի այդ պատերազմի դիվանագիտական սանձազերծմանը, եթե նրանք չցանկանան ավարտել պատերազմը, մենք մեծ հույսեր ունենք գործընկերների կողմից ուժեղ պատժամիջոցների փաթեթների վրա», - նշել է նա։
Զելենսկին հույս ունի, որ «գործընկերները կօգնեն ապահովել ռուսական կողմի գոնե նվազագույն արդյունավետ դիրքորոշումը»։ Նրա խոսքով՝ «պետք է ամեն ինչ անել, որպեսզի Ռուսաստանը չկարողանա շարունակել թաքնվել հանդիպումից»։


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու 1 օր․ հասցեներ