Որքան գումար է ԵՄ-ն փոխանցվել Ուկրաինային ռուսական ակտիվներից ստացված եկամուտներից
Աշխարհ
Եվրամիությունը 2025 թվականի հունվարից մինչև հուլիս ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված միջոցներից Ուկրաինային փոխանցել է 10,1 միլիարդ եվրո։ Այս մասին հայտնել է Welt am Sonntag թերթը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի տվյալներին։
Նշվում է, որ Բրյուսելն այդ միջոցներն օգտագործում է Ուկրաինայում ռազմական և քաղաքացիական նախագծերը ֆինանսավորելու համար։ 2025 թվականի յոթ ամիսների ընթացքում Ուկրաինայի կառավարությունը սառեցված ռուսական ակտիվներից ստացված շահույթից ստացել է 1 միլիարդ եվրո, հունվարին՝ 3 միլիարդ եվրո, ապրիլին՝ 3,1 միլիարդ եվրո։
Օգոստոսի 11-ին Եվրահանձնաժողովը ստացել է ռուսական ակտիվների վերաներդրումից բռնագրավված եկամտի երրորդ տրանշը՝ 1,6 միլիարդ եվրոյի չափով։
Օգոստոսի 22-ին հայտնի դարձավ, որ ԵՄ-ն Ուկրաինային է փոխանցել 4,05 միլիարդ եվրոյի նոր տրանշ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու 1 օր․ հասցեներ