Ֆրանսիան կանչել է Իտալիայի դեսպանին
Աշխարհ
Ֆրանսիայի ԱԳՆ-ն պաշտոնական բողոք է ներկայացրել Իտալիային՝ կանչելով Փարիզում Իտալիայի դեսպան Էմանուելե Ալեսանդրոյին։ Պատճառն այն դարձան Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինիի սուր խոսքերը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին։ Ինչպես գրում է Le Figaro, Ֆրանսիան հիշեցրել է, որ նման հայտարարությունները հակասում են երկու երկրների միջև վստահության մթնոլորտին և պատմական հարաբերություններին։
Սալվինին կոշտ արձագանքել էր Մակրոնի առաջարկին՝ քննարկել եվրոպական զորքերի հնարավոր ուղարկումը Ուկրաինա։ «Իտալացի զինվորներ Ուկրաինայում՞։ Կատեգորիկ ոչ։ Եթե Մակրոնը այդքան ուզում է, թող ինքը գնա․ հագնի սաղավարտը, վերցնի հրացանը և ուղևորվի Ուկրաինա», — հայտարարել էր քաղաքական գործիչը։
Նշենք, որ վերջին շաբաթներին մի շարք եվրոպական երկրներում շարունակվում են բանավեճերը Ուկրաինա զորք ուղարկելու շուրջ։ Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշն արդեն հայտարարել էր, որ «կամավորների կոալիցիայի» ներսում չկա համաձայնություն այս հարցում, իսկ Լեհաստանը բացառում է իր զորքերի տեղակայումը Ուկրաինայում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու 1 օր․ հասցեներ