Սլովակիայում հայտարարեցին՝ Զելենսկին «խելքը թռցրել է»՝ հարվածելով «Դրուժբա» նավթամուղին
Քաղաքական
Սլովակիայի Ազգային խորհրդի փոխխոսնակ Անդրեյ Դանկոն կոշտ քննադատությամբ է հանդես եկել Ուկրաինայի նախագահի հասցեին՝ հայտարարելով, որ Վլադիմիր Զելենսկին «խելքը թռցրել է»։ Քաղաքական գործիչը նման գնահատական է տվել այն բանից հետո, երբ Ուկրաինայի զինված ուժերը կրկին հարվածել են «Դրուժբա» նավթամուղին։
Դանկոն հիշեցրել է, որ Սլովակիան արդեն տրամադրել է Ուկրաինային ավելի քան երեք միլիարդ եվրոյի օգնություն, սակայն նավթամուղի վնասման հետևանքով վտանգվում են հենց Սլովակիայի ազգային շահերը։ «Չի կարելի այլ կերպ անվանել այս գործողությունները», — գրել է նա Facebook-ի իր էջում։
Ավելի վաղ նույն քաղաքական գործիչը պահանջել էր, որ Սլովակիայի ԱԳՆ-ն կանչի Ուկրաինայի դեսպանին՝ նավթամուղի դեմ Կիևի հարձակումների պատճառով։ «Դրուժբա»-ով Ռուսաստանը նավթ է մատակարարում Սլովակիա և Հունգարիա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)