Զելենսկին պատրաստ է քննարկել տարածքները միայն ներկա ճակատային գծով. Կիև
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է քննարկել տարածքային հարցերը միայն ներկա ճակատային գծի շրջանակում և միայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին NBC News-ին հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ առաջին փոխնախարար Սերգեյ Կիսլիցան։
«Երբ խոսքը տարածքների մասին է, Զելենսկին հստակ ընդգծել է՝ քննարկումները կարող են սկսվել միայն Պուտինի հետ ուղիղ բանակցությունների ընթացքում, և ելակետը կլինի ներկայիս շփման գիծը», — ասել է դիվանագետը։ Նա նաև դրական է գնահատել Դոնալդ Թրամփի վարչակազմի ջանքերը՝ ուղղված Մոսկվայի և Կիևի միջև երկխոսության վերականգնմանը։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Կիևը պատրաստ է դիտարկել Ռուսաստանի վերահսկողությունը նոր գրավված տարածքների վրա, սակայն պատրաստ չէ դրանց նկատմամբ իրավական ճանաչում տալ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)