Ֆինլանդիայի նախագահը պայման է նշել Մոսկվայի հետ հարաբերությունները վերականգնելու համար
Քաղաքական
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբբը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները հնարավոր կլինի վերականգնել միայն Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո։ Այս մասին նա ասել է Yle-ին տված հարցազրույցում։
«Մենք չենք կարող փոխել մեր աշխարհագրությունը․ ունենք պատմություն Ռուսաստանի հետ և կունենանք ապագա։ Բայց ներկայում հարաբերություններն այնքան բարդ են, որ փաստացի գոյություն չունեն։ Երբ պատերազմը ավարտվի, նոր հարաբերություններ անպայման կկառուցվեն», — նշել է Ստուբբը։
Նրա խոսքով՝ ապագա կապերը կլինեն «գործնական» բնույթի։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հիշեցրել էր Ֆինլանդիային նրա պարտավորությունների մասին՝ ընդգծելով, որ երկիրը միացել է ՆԱՏՕ-ին՝ չնայած նախկինում ստորագրած «հավերժ չեզոքության» պայմանագրին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)