Ուկրաինայում վթարված МиГ-29-ի օդաչուն եղել է «Կիևի ուրվականներից» մեկը
Քաղաքական
Ուկրաինական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ուկրաինայի զինված ուժերի օդաչու Սերգեյ Բոնդարը, որը զոհվել է օգոստոսի 23-ի գիշերը МиԳ-29-ի վթարի հետևանքով, եղել է լեգենդար «Կիևի ուրվականների» շարքում։ Տեղեկությունը հրապարակել է «Страна.ua»-ն։
Հաղորդման համաձայն՝ մայոր Բոնդարը ծառայել է 40-րդ մարտավարական ավիացիոն բրիգադում, որն առավել հայտնի է որպես «Կիևի ուրվական»։ Նա զբաղեցրել է էսկադրիլիայի հրամանատարի տեղակալի պաշտոնը։
Օդաչուն զոհվել է վայրէջքի ժամանակ տեղի ունեցած վթարի հետևանքով։ Պաշտոնական Կիևը դեռևս չի տվել լրացուցիչ մեկնաբանություններ միջադեպի վերաբերյալ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)