Արևմուտքում Զելենսկուն կրկին մեղադրեցին «կայֆի տակ լինելու» մեջ
Քաղաքական
Իռլանդացի լրագրող Չեյ Բոուզը կոշտ արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությանը, թե «Եվրոպայի անվտանգության ապահովումը հնարավոր է միայն Ուկրաինայի հետ միասին»։ Սոցցանց X–ում նա գրեց․ «Դեմոկրատական երկրներ՞։ Նա, երևի, նորից կայֆի տակ է»։
Բոուզը նաև քննադատել է Զելենսկուն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններում որևէ փոխզիջման չգնալու համար։ Լրագրողի խոսքով, ուկրաինացի առաջնորդի վարքագիծը վկայում է ոչ ադեկվատ մոտեցման մասին։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ Զելենսկին մերժել է Թրամփի բոլոր առաջարկները՝ կապված հակամարտության խաղաղ կարգավորման հետ։ Այդ պայմաններում Վաշինգտոնը, ըստ Լավրովի, ակնկալում էր, որ Կիևը կընդունի մի շարք սկզբունքներ, այդ թվում՝ հրաժարում ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրությունից և տարածքային հարցերի շուրջ քննարկումների մեկնարկ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)