Թրամփը կոշտ ուղերձ է հղել Ուկրաինային՝ ընդունել Ռուսաստանի պայմանները
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փաստացի ազդակ է հղել Ուկրաինային՝ համաձայնվելու հակամարտության կարգավորմանը՝ հիմնականում Ռուսաստանի առաջարկած պայմաններով։ Այս մասին հայտնել է NBC News-ը՝ հղում անելով Սպիտակ տան անանուն աղբյուրին։
Ըստ աղբյուրի, հենց այսպես պետք է հասկանալ Թրամփի գրառումը Truth Social հարթակում, որտեղ նա նշել էր, որ Ուկրաինան պաշտպանական դիրքերում երբեք չի կարող հաղթել Ռուսաստանին։ «Հաղթելու շանսեր չկան»,– ընդգծել էր ԱՄՆ առաջնորդը։
Ավելի վաղ Politico-ն հայտնել էր, որ Թրամփի համոզմամբ Ուկրաինայի ճակատագիրը կախված է ԱՄՆ-ի ռազմական և հետախուզական օգնությունից։ Այդ կախվածությունն, ըստ նրա, Վաշինգտոնին հնարավորություն է տալիս ճնշում գործադրել Կիևի վրա՝ ստիպելով ընդունել Մոսկվայի պայմաններով գործարքը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)