Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտու պաշտպանությունն իրականացնող պահպանության տեղամասեր
Հասարակություն
Օգոստոսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտու պաշտպանությունն իրականացնող N զորամիավորման պահպանության տեղամասեր։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է ընթացող շինարարական լայնածավալ աշխատանքներին, ծանոթացել ծառայության կրման պայմաններին։ Շրջայցի ավարտին նախարար Պապիկյանը տվել է համապատասխան հանձնարարականներ ու ցուցումներ՝ աշխատանքները սահմանված ժամկետում և շինարարական նորմերի պահպանմամբ ավարտին հասցնելու վերաբերյալ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)