Ավտովթար՝ Լոռու մարզում․ «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել Փամբակ գետում
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։20 -ի սահմաններում Վահագնի գյուղի Վահագնաձոր գյուղ տանող ավտոճանապարհին «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Փամբակ գետում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամանել են հրշեջ փրկարարները, որոնք հոսանքազրկել են ավտոմեքենա, փակել գազաբալոնի փականը, իսկ դեպքի վայրին ականատես քաղաքացիները հայտնել են, ոչ մինչ փրկարարների ժամանումը 2 քաղաքացի ավտոմեքենայից ինքնուրույն դուրս է եկել և հեռացել:
Դեպքի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդի և դեպքի վայրը լքած քաղաքացիների ինքնությունը։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել