Երևան-Սևան ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել կայանված մեքենաներին
Հասարակություն
Այսօր՝ օգոստոսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին Կոտայքի մարզի բնակիչն 71-ամյա Սևակ Դ․-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել «Գագարի մոտ» ռեստորանի կայանատեղիում կայանված «Hyundai Sonata» և 2 «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներին։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են կայանված ավտոմեքենաների վարորդների ինքնությունը։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)