Զելենսկին շնորհակալություն է հայտնել Վահագն Խաչատուրյանին
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրապարակում է արել «Х» սոցիալական ցանցում՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ շնորհավորանքի համար։
«Շնորհակալ եմ Հայաստանի նախագահ Խաչատուրյանին՝ Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ հղած շնորհավորանքի և ուկրաինացի ժողովրդի հասցեին արտահայտած բարեմաղթանքների համար։
Ուկրաինան գնահատում է Հայաստանի դիրքորոշումը մեր երկրի տարածքային ամբողջականության հարցում, ինչպես նաև մեր երկրին տրամադրվող հումանիտար օգնությունը», – գրել է Զելենսկին։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է