Խոշոր հրդեհ Աշտարակում. ամբողջությամբ այրվել է 7 փայտե կրպակ, մասնակի՝ 8-ը
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 24-ին՝ ժամը 18։28-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Տանձանոց թաղամասի 17-րդ փողոցի մոտակայքում այրվում են վագոն-տնակ և խոտածածկույթ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկներ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ղազար Փարպեցու փողոցի վերջնամասում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։17-ին, մարվել՝ 19։54-ին։ Այրվել է 7 փայտե կրպակ ամբողջությամբ, 8-ը՝ մասնակի և մոտ 1000 քմ խոտածածկույթ։
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի մոտակա 15 կրպակները։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել