ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորման հնարավորությունները պահպանվում են Չինաստանը նոր առևտրային հրթիռի օգնությամբ ուղեծիր է դուրս բերել չորս արբանյակ Բրիթնի Սփիրսը մերժել է Ջասթին Թիմբերլեյքի առաջարկը Ալգաուի Ալպերի ավստրիական կողմի վերջին սառցադաշտը կորցրել է իր կարգավիճակը և կարող է անհետանալ մինչև հաջորդ տարի Փարիզում բողոքի ցույցի է դուրս եկել մոտ 46,000 մարդ Կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ. ՍԱՏՄ Ֆուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուց Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարների տեղակալները մասնակցել են Երևան-Սոֆիա չվերթների վերագործարկման արարողությանը Էրդողանը Թրամփի հետ հեռախոսով քննարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը և Ուկրաինայում պատերազմը Նիկոլ Փաշինյանի քայլերը շախմատիստի ցայտնոտային քայլեր են ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար Փարիզում ցույցերն ավարտվել են ոստիկանության հետ բախումներով 

2018-ին դպրոցները դիմավորել են մոտ 39 հազար առաջին դասարանցու, 2024-ին՝ 34 հազար․ Մուրադյան

Հասարակություն

Ահա՝ ինչ դիտվում է վերջին տասնամյակներում առաջին դասարան գնացողների թվի փոփոխության մեջ Հայաստանում՝ ընդհանուր միտումը ժամանակի շարժընթացում նվազող է՝ ծնելիության անկման ու միգրացիոն գործոնների պատճառով։ Այս մասին իր էջում գրել է  Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը» ,-ներկայացնելով թվային տվյալներ։

Նա, մասնավորապես, նշել է. «2018-ի սեպտեմբերին դպրոցները դիմավորել են մոտ 39 հազար առաջին դասարանցի, 2020-ին պաշտոնական հաղորդագրությամբ արձանագրվել է 36.161 առաջին դասարանցի, 2022-ի սեպտեմբերին նախնական գնահատականը եղել է շուրջ 40 հազար՝ մասամբ 2016–2017 ծնունդների ավելացման և որոշ ներգաղթի հաշվին, 2024-ի օգոստոսի 30-ի դրությամբ էլեկտրոնային համակարգում նախնական 34.780 առաջին դասարանցի էր հայտագրված, այսինքն՝ 2018-ի շուրջ 39 հազարից տատանումներով շարժվելով՝ ցուցանիշը 2024-ին իջել է մոտ 34–35 հազարի։ Տատանումները հիմնականում պայմանավորված են ծնելիության «ալիքներով» (տարեցտարի փոփոխվող ծնունդներ), տարածաշրջանային միգրացիայով, տեղափոխություններով և այլ գործոններով։

 

Այս առաջին դասարանցիներն, անցնելով դպրոցական թոհուբոհով, մեծապես գերադասում են բարձրագույն կրթությունը /շրջանավարտների շուրջ 60%-ը/, իսկ նրանց շրջանում բավականին մեծ մասը նախընտրում է բժշկական կրթությունը, որը շարունակում է մնալ շրջանավարտների ամենապահանջված ուղղություններից մեկը։ Այսպես, ըստ 2023 թ․ ընդունելության արդյունքների ԲՈՒՀ դիմորդների ամենապահանջված մասնագիտությունը «Բուժական գործն» էր։ Ընդհանուր վարկանիշավորման տվյալներով՝ առաջին ընտրության մասնագիտությունների մեջ առողջապահական ուղղությունները (բժշկություն, ստոմատոլոգիա, դեղագործություն) առաջին տեղերում են:

Այսպիսով, առաջին դասարանցիների և առաջին կուրսեցիների համար պատասխանատու մեկնարկ է, սակայն դժվարությունները տարբեր են տարիքային, հոգեբանական և սոցիալական տեսանկյունից։ Ընդհանուրն այն է, որ երկուսի համար էլ սեպտեմբերը նոր միջավայրի և կարգապահության շրջան է։ Սակայն առաջին դասարանցին սովորում է հիմնական գրագիտությունն ու սոցիալական հմտությունները, մինչդեռ առաջին կուրսեցին արդեն ինքնուրույնության և մասնագիտական պատասխանատվության փուլում է, այս տեսանկյունից բժշկական ԲՈՒՀ-ն ունի իր առանձնահատկությունները։

Այսպիսով, ի՞նչ խնդիրներ է ունենում բժշկական ԲՈՒՀ-ի առաջին կուրսեցին և ի՞նչպես դրանք հաղթահարել: Առաջին կուրսեցիների խնդիրները բժշկական բուհում սովորաբար բավականին ընդհանուր են աշխարհի տարբեր վայրերում, դրանք կարելի է բաժանել մի քանի խոշոր խմբերի․

Ակադեմիական խնդիրներ` ծրագրի ծավալը և բարդությունը: Առաջին կուրսում ուսանողները բախվում են մեծածավալ տեսական նյութի (անատոմիա, կենսաքիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, հիստոլոգիա և այլն), որը պահանջում է համակարգված մոտեցում։

  • Ուսուցման մեթոդների փոփոխություն` դպրոցից հետո սովորում են, որ գիտելիքի յուրացումը այլևս մեխանիկական չէ, պահանջվում է քննադատական մտածողություն և մշտական ինքնակրթություն։
  • Լատիներեն և մասնագիտական տերմինաբանություն` բժշկական լեզուն և տերմինները սովորելու գործընթացը մեծ դժվարություն է առաջացնում, հատկապես առաջին տարում։

Հոգեբանական և սոցիալական խնդիրներ`

  • Անհանգստություն և սթրես, մեծ պատասխանատվությունը, անընդհատ քննությունները և ծանրաբեռնվածությունն առաջացնում են լարվածություն։
  • Հարմարվողականություն նոր միջավայրում, նոր դասընկերներ, նոր կարգապահություն և բուհական համակարգին հարմարվելը։
  • Ժամանակի կառավարման դժվարություն, պետք է համատեղել դասերը, փորձնական աշխատանքները, ընթերցանությունը և սեփական կյանքը։

Կազմակերպչական խնդիրներ

  • Լաբորատոր և տեխնիկական բազաներ
  • Դասախոսների մոտեցման բազմազանություն
  • Ուսանողական կյանքի չիմացություն` սկզբում բարդ է կողմնորոշվել բուհի կանոնակարգերին, հնարավորություններին (գրադարաններ, կրթաթոշակներ, ակումբներ և այլն)։
  • Առողջապահական հոգսեր` նստակյաց ապրելակերպ, քնի պակաս, սննդակարգի խախտում, ինչն անդրադառնում է ուսման արդյունավետության վրա։

Ինչպե՞ս կարելի է հաղթահարել նշված դժվարությունները`ժամանակի ճիշտ կառավարումը, աջադրանքները փոքր քայլերով կատարելը, ուսանողական կյանքին ակտիվ ներգրավվածությունը, միասին քննություններին պատրաստվելը բավականին մեղմում են հարմավողական գործընթացները։ Պակաս նշանակություն չունի նաև ավագ կուրսեցիների, դասախոսների աջակցությունը, սպորտը, բավարար քունը և ճիշտ սնունդը։

Այսպիսով, առաջին կուրսեցիների հիմնական դժվարությունները ամբողջանում են «Ծանրաբեռնվածություն – հարմարվողականություն – պատասխանատվություն» եռանկյունու շուրջ։ Ճիշտ մոտեցմամբ դրանք հաղթահարելի են, և հետագա տարիներին ուսանողները սովորում են ավելի լավ կազմակերպել իրենց կյանքը»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորման հնարավորությունները պահպանվում ենՉինաստանը նոր առևտրային հրթիռի օգնությամբ ուղեծիր է դուրս բերել չորս արբանյակԲրիթնի Սփիրսը մերժել է Ջասթին Թիմբերլեյքի առաջարկըԱլգաուի Ալպերի ավստրիական կողմի վերջին սառցադաշտը կորցրել է իր կարգավիճակը և կարող է անհետանալ մինչև հաջորդ տարիՓարիզում բողոքի ցույցի է դուրս եկել մոտ 46,000 մարդԿաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ. ՍԱՏՄՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարների տեղակալները մասնակցել են Երևան-Սոֆիա չվերթների վերագործարկման արարողությանըԷրդողանը Թրամփի հետ հեռախոսով քննարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը և Ուկրաինայում պատերազմըՆիկոլ Փաշինյանի քայլերը շախմատիստի ցայտնոտային քայլեր ենԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համարՓարիզում ցույցերն ավարտվել են ոստիկանության հետ բախումներովՄեզ են միացել արդեն Արման Թաթոյանը, Արամ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը և այլ հանրային գործիչներԵրևանում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարԶախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններինՄիակ ուժը, որ մենք ունենք` հայ ժողովրդի աջակցությունն էԹրամփի առաջարկած «անվտանգության գործարքը» կարող է վտանգավոր լինել Եվրոպայի համար. ԶելենսկիԱյսօր Փաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը. ԶուրաբյանՎանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա տեղում մաhացել էԻրաքը բանակցում է ՕՊԵԿ-ի հետ նավթի արտահանման քվոտան ավելացնելու շուրջՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգներըՀատուկ նշանակության ուժերի զինծառայողների վարժանքները (տեսանյութ)Գազայում տեղացած ուժեղ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում գտնվող 70,000 վրաններ ջրի տակ են անցելԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըԵթե Նիկոլի պայքարը աթոռը պահելու համար է, մեր պայքարը հայրենիք ունենալու համար է. Շարմազանով (տեսանյութ)Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներՔա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․ԿարապետյանցՏիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորությունները Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. ԹրամփՌուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակելԻրանը չեղարկել է իր հրթիռների թռիչքի հեռահարության սահմանափակումները. ԻՀՊԿ Դեկտեմբերի 26-ին կանցկացվեն ՀՖՖ նախագահի ընտրություններՄենք ունենք ծրագիր միավորել ընդդիմադիր դաշտը. Նարեկ ԿարապետյանԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ ԴոնբասիցՈւկրաինայի հարցով բանակցություններին պետք է մասնակցի նաև Եվրամիությունը. Կալաս Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ ՖիդանՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԻրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրների հետՀայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանըՄասկն առաջարկել է արհեստական բանականության սերվերները տեղափոխել տիեզերքԴուգինը Զելենսկուն անվանել է «փոքր ռուսական դև»Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՌուսաստանը հաղթում է ուկրաինական հակամարտությունում. Եվրախորհրդարանի պատգամավոր Լոռու մարզում ավտովթարից տուժել են հղի կինն ու անչափահասըWP. Ֆլորիդայի նահանգապետը պատրաստվում է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնումՌոնալդուն փոխեց ֆուտբոլում պրոֆեսիոնալիզմի չափանիշները․ Ռիո ՖերդինանդԱնգլիայի գավաթի ամենամեծ անակնկալների հեղինակները պատրաստվում են հերթական սենսացիայինԹրամփը հայտարարել է Մար-ա-Լագոյում Ռուսաստանի վերաբերյալ նախատեսված հանդիպումների մասին88 տարեկանում մահացել է խորհրդային կինոյի աստղ Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան
Ամենադիտված