Եվրոպայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները նույնը չեն լինի․ Ստուբ
Աշխարհ
Եվրոպայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կվերականգնվեն Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո, բայց նույնը չեն լինի, հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, գրում է РИА Новости-ն:
«Ռուսաստանի և Բալթիկ ծովի մյուս երկրների միջև հարաբերությունները սառեցված են։ Ռուսաստանի և մնացած Եվրոպայի միջև այս կամ այն ձևով հարաբերությունների հաստատումը հնարավոր կլինի միայն Ուկրաինայում արդար և տևական խաղաղության հասնելուց հետո։
Հարաբերությունները, որոնք ի վերջո կզարգանան Ռուսաստանի հետ, բոլորովին այլ տեսք կունենան, քան այն հարաբերությունները, որոնք գոյություն ունեին մինչ հակամարտությունը», - ասել է Ստուբբը:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի