«Թերագնահատել իրեն երբեք չէր կարելի»․ Արմեն Աշոտյանը՝ Փաշինյանի մասին
Քաղաքական
«Նիկոլ Փաշինյանը տաղանդավոր է։ Նա տաղանդավոր է իր ստախոսության մեջ ․․․ Նա չար հանճար է այդ տեսակի մեջ»,– այս մասին Միքայել Սրբազանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է Արմեն Աշոտյանը։
«Թերագնահատել իրեն երբեք չէր կարելի։ Ցավում եմ, որ ընդդիմությունն այս դասը լավ չի սերտել մեծամասամբ 2018–ից հետո։ Ցանկացած բան, որ կարծում եք՝ նա ընդունակ չէ, հաջորդ օրը նա կապացուցի, որ ընդունակ է ավելիին»,– ասել է ՀՀԿ փոխնախագահը։
Նրա կարծիքով՝ ընտրությունը ոչ թե խաղաղության և պատերազմի միջև է, այլ՝ Հայաստանի և Ադրբեջանի։
Աշոտյանը նաև նշել է, որ եվրոպական, ամերիկյան քաղաքական–հասարակական շրջանակները Հայաստանում քաղաքական բանտարկյալների առկայության մասին չեն խոսում։
«Այդ պատը պետք է ճեղքել համառությամբ, խելացի աշխատանքով, անձնական կապերը գործի դնելով, որպեսզի թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս պայքար մղվի մինչև վերջին քաղբանտարկյալի ազատ արձակումը»,– ասել է ՀՀԿ փոխնախագահը՝ նշելով, որ այս անգամ էլ հիասթափված ԱՄՆ–ի Պետդեպի զեկույցից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)