ՆԱՏՕ-ի անդամ Լիտվան մեկնարկել է զորավարժություններ Բելառուսի սահմանի մոտ
Քաղաքական
Լիտվայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Brave Griffin 25-II անվանումը կրող ռազմական-տակտիկական զորավարժությունների մեկնարկի մասին, որոնք անցկացվում են երկրի հարավ-արևելքում՝ Բելառուսի Գռոդնոյի մարզի սահմանամերձ տարածքներում։ Զորավարժությունները տևելու են օգոստոսի 25-29-ը և կազմակերպվում են Զեմայտիա հետևակային բրիգադի ներգրավմամբ։
Նախարարության հաղորդագրության համաձայն՝ վարժանքների նպատակը զորամասերի մարտական պատրաստվածության և արագ տեղաշարժման ունակությունների ստուգումն է։ Զորքերը տեղաշարժվելու են Շվենչենսկի, Վիլնյուսի, Շալչինինկսկի, Էլեկտրենսկի շրջաններով, ինչպես նաև Վիլնյուսի ինքնակառավարման տարածքներով՝ անմիջապես Բելառուսի սահմանին մոտ։
Ավելի վաղ Լիտվան հայտարարել էր, որ պատրաստ է իր զորքերը ուղարկել Ուկրաինա։ Նման հայտարարությամբ հանդես էր եկել նաև Էստոնիան։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)