Մեծ Բրիտանիայում կործանվել է ուղղաթիռ
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի հարավում՝ Ուայթ կղզու դաշտում, կործանվել է ուղղաթիռ։ Ինչպես փոխանցում է Sky News-ը, դեպքի վայր են մեկնել շտապօգնության խմբեր։
Ներկայումս ճշտվում է, թե քանի մարդ է գտնվել օդանավում և կա՞ն արդյոք տուժածներ։ Ոստիկանությունը հայտնել է, որ տարածքին մոտ գտնվող ճանապարհը փակվել է արտակարգ ծառայությունների մեքենաների մեծ կուտակման պատճառով։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Գերմանիայի արևելքում կործանվել էր ռազմական ուղղաթիռ։ Սաքսոնիայում տեղի ունեցած վթարի վայրում հայտնաբերվել էին միայն օդանավի բեկորները, իսկ անձնակազմի անդամները չկային տեղում։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի