Լեհաստանի նախագահը առաջարկում է մերժել Բանդերայի կողմնակիցներին քաղաքացիություն տալը
Քաղաքական
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին հայտարարել է, որ երկրի նոր քաղաքացիության օրինագծում նախատեսվում է սահմանափակումներ մտցնել Ստեփան Բանդերայի կողմնակիցների համար։ Նրա խոսքով՝ Ուկրաինայից և այլ երկրներից ժամանած ներգաղթյալների քաղաքացիության տրամադրման գործընթացը պետք է դառնա ավելի երկար ու խիստ։
«Ես գտնում եմ, որ օրինագծում պետք է հստակ նշում լինի՝ կանգ առ բանդերիզմին», – նշել է Նավրոցկին։ Նախագահը շեշտել է, որ դա անհրաժեշտ է Լեհաստանի ազգային անվտանգության և արժեքների պաշտպանության համար։
Վերջերս Վարշավայի կենտրոնում հակամիգրանտական ցույցի ընթացքում բողոքի մասնակիցները այրել էին Ուկրաինայի ապստամբական բանակի կարմիր-սև դրոշը, ինչը ևս մեկ անգամ սրեց թեմայի շուրջ հասարակական լարվածությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)