Ջեֆրի Սաքսը հորդորում է Եվրոպային վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ
Քաղաքական
Կոլումբիայի համալսարանի Կայուն զարգացման կենտրոնի տնօրեն Ջեֆրի Սաքսը հայտարարեց, որ Եվրոպան պետք է վերականգնի նորմալ հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ ելնելով սեփական ազգային շահերից։ Նրա խոսքով՝ ԵՄ երկրները չպետք է այս հարցում կախված լինեն ԱՄՆ-ից, որի շահերը տարբեր են։
«Եվրոպացիներին ասում էի՝ միացրեք դիվանագիտական ջանքերը և վերականգնեք հարաբերությունները Մոսկվայի հետ։ Քննարկեք, համաձայնության եկեք և գործեք ինքնուրույն։ Մինչև հիմա Եվրոպան դա չի հասկացել», – նշել է Սաքսը Hindustan Times-ին տված հարցազրույցում։
Նա հիշեցրել է, որ դեռ 1991-ից Եվրոպան ու Ռուսաստանը կառուցում էին փոխշահավետ տնտեսական կապեր, մասնավորապես՝ Բեռլինի և Մոսկվայի համագործակցությունը, որը դուր չէր գալիս Վաշինգտոնին։ Ավելի վաղ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբբն ընդգծել էր, որ Ռուսաստանի և Եվրոպայի հարաբերությունները կվերականգնվեն միայն հատուկ ռազմական գործողության ավարտից հետո, սակայն դրանք արդեն երբեք նախկինը չեն լինի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)