Ռուսաստանի ԿԲ-ն կկրճատի բանկերի բոնուսները ֆինանսական խնդիրների դեպքում
Ռուսաստան
Ռուսաստանի Կենտրոնական բանկը նախատեսում է սահմանափակել բանկերի ղեկավարության բոնուսների վճարումները՝ ֆինանսական վիճակի վատթարացման պայմաններում։ Բացի այդ, քննարկվում է նաև նման վճարումների վերադարձի մեխանիզմի ներդրումը։ Այս մասին ասված է ԿԲ հրապարակած «Բանկային կարգավորման և վերահսկողության զարգացման հեռանկարային ուղղություններ» փաստաթղթում։
Կոնցեպտը նախատեսվում է մշակել ընթացիկ տարվա երկրորդ կեսին։ Ներկայումս գործում են սահմանափակումներ դիվիդենդների, ինչպես նաև մի շարք խթանող վճարումների վրա, եթե բանկը չի պահպանում կապիտալի բավարար մակարդակ կամ ունի համակարգային նշանակության խախտումներ։ Սակայն աշխատավարձային ֆոնդից բոնուսների սահմանափակում այս պահին չկա։
ԿԲ-ն ընդգծում է, որ նման միջոցառումները կավելացնեն մենեջմենթի շահագրգռվածությունը բանկերի ֆինանսական կայունության պահպանման գործում։ Տվյալներով՝ 2024 թվականին Ռուսաստանի խոշորագույն երեք բանկերի թոփ-մենեջերների միջին ամսական աշխատավարձը կազմել է մոտ 250 հազար ռուբլի, իսկ տարեկան բոնուսները համարժեք են եղել վեց ամսվա աշխատավարձի։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան