Պուտինը և Իրանի նախագահը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները
Քաղաքական
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Պեզեշքիանի հետ։
Կրեմլից հայտնում են, որ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահին տեղեկացրել է Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի հիմնական արդյունքների մասին, Մասուդ Պեզեշքիանն իր հերթին աջակցություն է հայտնել ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերին։
Քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր, այդ թվում՝ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում։
Անդրադարձ է կատարվել նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին և Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին։
Վլադիմիր Պուտինը և Մասուդ Պեզեշքիանը հաստատել են իրենց հանձնառությունը՝ տարբեր ոլորտներում ռուս-իրանական համագործակցությունը հետագայում ընդլայնելու հարցում և պայմանավորվել են հանդիպել Չինաստանում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)