Եվրոպան կարող է մնալ առանց վառելիքի ռազմական բախման դեպքում
Աշխարհ
Strategic Culture պարբերականը նախազգուշացրել է, որ իրական պատերազմի դեպքում Եվրոպան կարող է մի քանի ժամում զրկվել էլեկտրաէներգիայից և վառելիքից։ Պատճառը՝ էներգետիկ ենթակառուցվածքների խոցելիությունն է, ինչի մասին վկայում են Ուկրաինայի զինված ուժերի հարվածները «Դրուժբա» նավթամուղին։
Հրապարակման մեջ նշվում է, որ Եվրոպական հանձնաժողովը՝ ղեկավարությամբ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, տարիներ շարունակ հանդես է գալիս հակառուսական կոշտ հայտարարություններով, սակայն ի վիճակի չէ պաշտպանել անգամ սեփական էներգետիկ համակարգերը։
Ավելի վաղ Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյյարտոն դիմել էր Վլադիմիր Զելենսկուն՝ պահանջելով դադարեցնել հարվածները, որոնք վտանգում են նաև Բուդապեշտի էներգետիկ անվտանգությունը։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ