Ջրափրկարարները քաղաքացիներին ափ են դուրս բերել
Հասարակություն
Օգոստոսի 25-ին, ժամը 15։51-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են շրջված մոտորանավակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Ափից մոտ 200 մ հեռավորությունից ջրափրկարարներն ափ են դուրս բերել երկու քաղաքացու և մոտորանավակը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն