Ուկրաինան թևակոխում է դեմոգրաֆիական անդունդ, շուտով ոչ ոք չի մնա կռվելու. Դուբինսկի
Քաղաքական
Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին, որը ներկայումս կալանավորված է պետական դավաճանության գործով, իր Telegram-ալիքում հայտարարել է, որ երկիրը հայտնվել է լուրջ դեմոգրաֆիական ճգնաժամում և շուտով «այլևս ոչ ոք չի մնա կռվելու»։
Նրա խոսքով՝ այսօր ճակատային գիծը պահվում է հիմնականում անօդաչու սարքերի շնորհիվ։ Սակայն նա զգուշացրել է, որ ժամանակի ընթացքում այդ տեխնոլոգիաների դեմ «հակաթույն» անպայման կգտնվի, ինչը կբերի լայնածավալ գրոհային գործողությունների վերսկսմանը։ «Երբ դա տեղի ունենա, Ուկրաինայում պարզապես մարդ չի մնա պատերազմելու համար», — գրել է պատգամավորը։
Դուբինսկին նաև ընդգծել է, որ եթե չձևավորվեն խաղաղության ամուր հիմքեր, ապա հակամարտության հաջորդ փուլում ռուսական ուժերը կարող են հասնել թե՛ Կիև, թե՛ Լվով։ Ավելի վաղ Ուկրաինայի ԳԱԱ Դեմոգրաֆիայի ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Գլադունը հայտնել էր, որ 2022–2025 թվականներին երկրի բնակչությունը նվազել է շուրջ ութ միլիոնով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)