Ուկրաինան ամսական միլիարդ դոլար է պահանջում պատերազմը շարունակելու համար. Զելենսկի
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրը չի կարող շարունակել հակամարտությունը Ռուսաստանի դեմ առանց դաշնակիցների ֆինանսական աջակցության։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է առնվազն մեկ միլիարդ դոլար ամսական արտաքին ֆինանսավորում։
«Ուկրաինային անհրաժեշտ են մշտական ֆինանսական հոսքեր, որպեսզի մենք կարողանանք պահպանել պաշտպանական և պետական համակարգի կայունությունը», – նշել է Զելենսկին ՈւՆԻԱՆ գործակալությանը։
Նա ընդգծել է, որ դաշնակիցների օգնությունը որոշիչ է ոչ միայն ճակատում, այլև երկրի տնտեսական ու սոցիալական համակարգերի պահպանման համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)