ԱՄՆ-ում քննում են ավելի քան 1,4 մլն Honda մեքենա՝ շարժիչի հնարավոր խափանման պատճառով
ԱՄՆ
Ամերիկայի ավտոմեքենաների անվտանգության ազգային վարչությունը (NHTSA) սկսել է նոր քննություն, որը վերաբերում է ավելի քան 1,4 միլիոն Honda և Acura ավտոմեքենաների։ Պատճառն այն մտահոգություններն են, որ շարժիչի միացնող ձողերի գեղմակները կարող են վաղաժամ մաշվել և հանգեցնել շարժիչի ամբողջական խափանման։
Քննությունը ներառում է հետևյալ մոդելները․ Acura TLX (2018-2020), Acura MDX (2016-2020), Honda Pilot (2016-2020), Honda Odyssey (2018-2020) և Honda Ridgeline (2017-2019)։ Վարչությունը հայտնել է, որ արդեն ստացել է 414 բողոք՝ կապված 3.5 լիտրանոց V6 շարժիչի խնդիրների հետ։
Նմանատիպ խնդիրների պատճառով Honda-ն 2023-ի նոյեմբերին հետ էր կանչել 249 հազար մեքենա՝ շարժիչի ճանկագեղմակի հնարավոր արտադրական դեֆեկտի պատճառով։ Այն ժամանակ ևս NHTSA-ն հետաքննություն էր սկսել 1,4 միլիոն մեքենայի վերաբերյալ։ Նոր քննությունը նպատակ ունի ավելի ամբողջական գնահատել խնդրի ծավալը և հնարավոր վտանգները՝ հաշվի առնելով այն, որ բազմաթիվ խափանումներ արձանագրվել են մոդելներում, որոնք նախորդ հետաքննությանը չէին ընդգրկվել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)