Ուկրաինան խորհրդային Як-52-երով որսում է ռուսական անօդաչուներին
Քաղաքական
Կիևը օգտագործում է խորհրդային մարզապարապմունքային Як-52 ինքնաթիռները՝ ռուսական հետախուզական և հարվածային անօդաչուների դեմ պայքարի համար։ Այդ taktikayi մասին գրում է The Wall Street Journal (WSJ)-ը։
Նշվում է, որ սպորտային այս ինքնաթիռները չունեն ռադար, և դրանց ուղղորդումն իրականացվում է ցամաքից։ Դրոնի հայտնաբերումից և մոտենալուց հետո հրաձիգը, որը նստած է հրահանգչի տեղում, բացում է կաբինայի ծածկը և կրակում հրաձգային զենքից։ Բացի այդ, որոշ դեպքերում անօդաչուները խոցվում են թևի տակ հարվածով՝ ուղղաթիռը շրջելով։
Як-52-ների էսկադրիլիան բաղկացած է մոտ 20 օդաչուներից և հրաձիգներից։ Նրանց կիրառում են «Գերան» հարվածային և «Օռլան» հետախուզական անօդաչուների դեմ հիմնականում ցերեկային ժամերին։ Ուկրաինական կողմի տվյալներով՝ մեկ անձնակազմը 300 թռիչքի ընթացքում խոցել է ավելի քան 50 անօդաչու։
Նշենք, որ մայիսին հրապարակվել էր ռուսական Як-52Բ2 մոդիֆիկացիայի տեսանյութ, որը հատուկ ստեղծվել էր անօդաչուների որսի համար և հագեցած էր շրջանային ռադարով, եղանակային լոկատորով և կիսաավտոմատ հրացանով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)