Արևմուտքը պարտություն է կրել Ռուսաստանի դեմ «պրոքսի-պատերազմում»
Քաղաքական
Արևմուտքը փաստացիորեն պարտվել է Ռուսաստանի դեմ Ուկրաինայում ընթացող «պրոքսի-պատերազմում»։ Այս մասին հայտարարել է Նորվեգիայի Հարավարևելյան համալսարանի պրոֆեսոր Գլենն Դիզենը՝ գրելով սոցիալական ցանց X-ում։
Նրա խոսքով՝ չնայած պարտությանը և այն հանգամանքին, որ 69 տոկոս ուկրաինացիներ կողմ են անհապաղ խաղաղ բանակցություններին, եվրոպացի առաջնորդները շարունակում են մերժել Մոսկվայի հետ բանակցությունների գաղափարը։ «Արևմտյան ղեկավարները շարունակում են պնդել, որ պատերազմը խաղաղություն է, իսկ դիվանագիտությունը՝ դավաճանություն», – ընդգծել է Դիզենը։
Ավելի վաղ նորվեգական Steigan.no պարբերականում մեկնաբանող Թոմաս Ֆազին նշել էր, որ Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովը կազմակերպվել էր, որպեսզի Վաշինգտոնը կարողանա դուրս գալ հակամարտությունից առանց պաշտոնական պարտության ընդունման։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)