ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորման հնարավորությունները պահպանվում են Չինաստանը նոր առևտրային հրթիռի օգնությամբ ուղեծիր է դուրս բերել չորս արբանյակ Բրիթնի Սփիրսը մերժել է Ջասթին Թիմբերլեյքի առաջարկը Ալգաուի Ալպերի ավստրիական կողմի վերջին սառցադաշտը կորցրել է իր կարգավիճակը և կարող է անհետանալ մինչև հաջորդ տարի Փարիզում բողոքի ցույցի է դուրս եկել մոտ 46,000 մարդ Կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ. ՍԱՏՄ Ֆուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուց Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարների տեղակալները մասնակցել են Երևան-Սոֆիա չվերթների վերագործարկման արարողությանը Էրդողանը Թրամփի հետ հեռախոսով քննարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը և Ուկրաինայում պատերազմը Նիկոլ Փաշինյանի քայլերը շախմատիստի ցայտնոտային քայլեր են ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար Փարիզում ցույցերն ավարտվել են ոստիկանության հետ բախումներով 

Հայ ժողովուրդը արժանի է խաղաղության և երջանկության, նրա ավանդը պատմության մեջ անգնահատելի է․ ՉԺՀ դեսպան Լի Սինվեյ

Հասարակություն

Հայաստանում Չինաստանի դեսպանատանը հանդիսավոր պայմաններում նշվեց Երկրորդ աշխարհամարտում ճապոնական ագրեսիայի դեմ չինական և խորհրդային բանակների համատեղ հաղթանակի 80-ամյա հոբելյանը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյն իր ելույթում խորին հարգանքով խոսեց նրանց մասին, ովքեր իրենց կյանքը զոհաբերել են՝ պաշտպանելու համար ազգային ինքնիշխանությունը, անկախությունը և արժանապատվությունը, պաշտպանել են իրենց օջախներն ու ժողովրդին, ինչպես նաև պահպանել են միջազգային արդարությունն ու համաշխարհային խաղաղությունը։ 

«Այսօր մենք ապրում ենք մի աշխարհում, որը ոչ պակաս բարդ է, քան անցյալում։ Մենք գտնվում ենք գլոբալ խորքային փոփոխությունների շրջափուլում և կանգնած ենք պատմության շրջադարձային կետում։ Մեր ապագայի ուղղությունը կախված է այն ընտրություններից, որոնք մենք անում ենք այսօր։ Իսկ ճիշտ ընտրություն կատարելու մեր կարողությունը կախված է նրանից, թե որքան լիարժեք և ճշգրիտ ենք հասկանում պատմությունը։ Հետևաբար, մեր այսօրվա հանդիպման նպատակը՝ պատմությունից դասեր քաղելն ու համատեղ ապագա կառուցելն է»,- ասաց Լի Սինվեյը։

Արդեն 80 տարի է անցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից, սակայն, ըստ դիվանագետի, դրա ազդեցությունը, տարածվելով ինչպես ջրի ալիքները, շարունակում է զգացվել։ Այսօրվա միջազգային կարգը, բազմաթիվ խնդիրները և հակամարտություններն ունեն 80 տարվա վաղեմության արմատներ, երբ մարդկությունը նոր էր անցել պատմության ամենամեծ, ամենակործանիչ և սարսափելի պատերազմի միջով, որից հետո Եվրոպան վերածվել էր ավերակների, իսկ Ասիան՝ կործանված էր։

«Չին ժողովուրդը դիմադրեց ճապոնական միլիտարիզմի ներխուժմանը և պահեց Համաշխարհային հակաֆաշիստական պատերազմի Արևելյան ճակատը՝ կարևոր դեր խաղալով պատերազմի վերջնական հաղթանակում։ Հետևաբար, Չինաստանը դարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմի չորս հիմնական հաղթող երկրներից մեկը։

Չինաստանը վճռորոշ ավանդ ունեցավ ոչ միայն Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակում, այլև հետպատերազմյան միջազգային կարգի հաստատման գործում։ 80 տարի առաջ Հայաստանը ակտիվորեն մասնակցեց Մեծ Հայրենական պատերազմին՝ իր բնակչության ավելի քան 20%-ով ծառայելով ռազմաճակատներում, ինչը ամենաբարձր մասնակցության ցուցանիշն էր տարածաշրջանում»,- նշեց դեսպանը։

Լի Սինվեյն ընդգծեց, որ հայերը հզոր ազգ են, իսկ հայ զինվորներն աշխարհի ամենախիզախ և ամենանվիրյալ մարտիկներից։ Դիվանագետը հիշեցրեց, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Հայաստանը տվել է Խորհրդային Միության չորս մարշալ, մեկ նավատորմի ադմիրալ, ավելի քան 60 գեներալներ։

«Յուրաքանչյուր անգամ, երբ անցնում եմ «Մայր Հայաստան» հուշարձանի կողքով, զգում եմ այս պատմության ծանրությունը։ Յուրաքանչյուր անգամ, երբ կանգնում եմ զինվորների հուշարձանի առջև և խոնարհում ծաղիկներ, կարծես, դիպչում եմ այդ երիտասարդ կյանքերին։ Հայ ժողովուրդ, Դուք հիմք ունեք հպարտանալու։ Դուք այս հողի տերն եք, քանի որ այս հողը շաղախված է ձեր արյամբ։ Հայ ժողովուրդը արժանի է խաղաղության և երջանկության, ձեր ավանդը պատմության մեջ անգնահատելի է։ Դուք ձեր ճակատագրի տերն եք։ Հայ ժողովուրդ, Դուք արժանի եք հարգանքի և բարեկամության, ժամանակին ուս ուսի պայքարեցիք մեր հետ համաշխարհային խաղաղության համար, և այժմ մենք պետք է միասին աշխատենք մարդկության համար ընդհանուր ճակատագիր ունեցող համայնքի կառուցման նպատակին»,- ասաց Լի Սինվեյը։

Դիվանագետի հավաստմամբ՝ չինացիները բարձր են գնահատում բարեկամությունը և երբեք չենք մոռանա, որ ավելի քան 6,000 հայ զինվորներ Չինաստանի հյուսիսարևելքում մասնակցել են Ճապոնական ագրեսիայի դեմ պատերազմի՝ հաղթանակի համար զոհաբերելով իրենց երիտասարդությունը, արյունը և անգամ կյանքը։

 

«Մի քանի օր առաջ մենք այցելեցինք այդ վետերաններին։ Հետաքրքիրն այն է, որ նրանք արդեն ավելի քան 100 տարեկան են, բայց երբ նրանց ձեռքը սեղմեցի, դեռևս հստակ զգացի կյանքի ու բարեկամության ջերմությունը։ Նրանք իսկական հերոսներ են, ովքեր կատարել են պատմության վստահված առաքելությունը։ Այսօր մենք պետք է, ինչպես նրանք, կատարենք մեր ժամանակների վստահված առաքելությունը։

Ցանկանում եմ իմ հայ ընկերներին ասել, որ չին ժողովուրդը սիրում է խաղաղությունը և դեմ է պատերազմներին։ Ու հենց այն պատճառով, որ մենք զգացել ենք պատերազմի ցավը, չենք ցանկանում նորից տեսնել պատերազմ և հակամարտություն»,- պարզաբանեց ՀՀ-ում Չինաստանի դեսպանը։

Նրա բնորոշմամբ՝ խաղաղությունը միայն պատերազմի բացակայություն չէ, և միայն ուժերի հավասարակշռություն չէ։ Խաղաղությունը չի հիմնվում հակառակորդին սպառնալու և զիջումների վրա։ Խաղաղությունը հիմնված է փոխըմբռնման, փոխհարգանքի և փոխկապակցվածության վրա, միջազգային իրավունքի և միջազգային կանոնների նկատմամբ հարգանքի, ինչպես նաև մարդկության համար ընդհանուր ճակատագիր ունեցող համայնքի կառուցման ձգտման վրա։ Լի Սինվեյի գնահատմամբ՝ խաղաղությունը պարզ իրավիճակ չէ․ դա այն բարձրագույն արժեքն է, որ մենք հետապնդում ենք, և մարդկության համար ավելի լավ ապագայի հասնելու միակ ճանապարհն է։

«Չինացիները բաց և ներառական ազգ են։ Մենք ձգտում ենք աշխարհի բոլոր ժողովուրդների համամիասնությանը՝ միասնությանը, որը չի ճանաչում ազգություն, կրոն և գաղափարախոսություն։ Նախագահ Սի Ծինփինը առաջարկել է մարդկության համար ընդհանուր ճակատագիր ունեցող համայնքի կառուցման նախաձեռնությունը։ Սա 80 տարվա պատմական իմաստության ամփոփումն է և համընդհանուր կոնսենսուս, որը կիսում են բոլոր երկրները։  Պատմության երկար ճանապարհի ընթացքում յուրաքանչյուր երկիր ունի իր մարտահրավերները, և յուրաքանչյուր սերունդ ունի իր առաքելությունը։ Սակայն ամենից վեր, մենք ունենք ընդհանուր առաքելություն՝ լինել պատասխանատու պատմության և ամբողջ մարդկության առջև, նպաստել համաշխարհային խաղաղությանը և մարդկության առաջընթացին»,-եզրափակեց Լի Սինվեյը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորման հնարավորությունները պահպանվում ենՉինաստանը նոր առևտրային հրթիռի օգնությամբ ուղեծիր է դուրս բերել չորս արբանյակԲրիթնի Սփիրսը մերժել է Ջասթին Թիմբերլեյքի առաջարկըԱլգաուի Ալպերի ավստրիական կողմի վերջին սառցադաշտը կորցրել է իր կարգավիճակը և կարող է անհետանալ մինչև հաջորդ տարիՓարիզում բողոքի ցույցի է դուրս եկել մոտ 46,000 մարդԿաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ. ՍԱՏՄՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարների տեղակալները մասնակցել են Երևան-Սոֆիա չվերթների վերագործարկման արարողությանըԷրդողանը Թրամփի հետ հեռախոսով քննարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը և Ուկրաինայում պատերազմըՆիկոլ Փաշինյանի քայլերը շախմատիստի ցայտնոտային քայլեր ենԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համարՓարիզում ցույցերն ավարտվել են ոստիկանության հետ բախումներովՄեզ են միացել արդեն Արման Թաթոյանը, Արամ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը և այլ հանրային գործիչներԵրևանում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարԶախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններինՄիակ ուժը, որ մենք ունենք` հայ ժողովրդի աջակցությունն էԹրամփի առաջարկած «անվտանգության գործարքը» կարող է վտանգավոր լինել Եվրոպայի համար. ԶելենսկիԱյսօր Փաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը. ԶուրաբյանՎանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա տեղում մաhացել էԻրաքը բանակցում է ՕՊԵԿ-ի հետ նավթի արտահանման քվոտան ավելացնելու շուրջՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգներըՀատուկ նշանակության ուժերի զինծառայողների վարժանքները (տեսանյութ)Գազայում տեղացած ուժեղ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում գտնվող 70,000 վրաններ ջրի տակ են անցելԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըԵթե Նիկոլի պայքարը աթոռը պահելու համար է, մեր պայքարը հայրենիք ունենալու համար է. Շարմազանով (տեսանյութ)Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներՔա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․ԿարապետյանցՏիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորությունները Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. ԹրամփՌուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակելԻրանը չեղարկել է իր հրթիռների թռիչքի հեռահարության սահմանափակումները. ԻՀՊԿ Դեկտեմբերի 26-ին կանցկացվեն ՀՖՖ նախագահի ընտրություններՄենք ունենք ծրագիր միավորել ընդդիմադիր դաշտը. Նարեկ ԿարապետյանԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ ԴոնբասիցՈւկրաինայի հարցով բանակցություններին պետք է մասնակցի նաև Եվրամիությունը. Կալաս Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ ՖիդանՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԻրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրների հետՀայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանըՄասկն առաջարկել է արհեստական բանականության սերվերները տեղափոխել տիեզերքԴուգինը Զելենսկուն անվանել է «փոքր ռուսական դև»Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՌուսաստանը հաղթում է ուկրաինական հակամարտությունում. Եվրախորհրդարանի պատգամավոր Լոռու մարզում ավտովթարից տուժել են հղի կինն ու անչափահասըWP. Ֆլորիդայի նահանգապետը պատրաստվում է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնումՌոնալդուն փոխեց ֆուտբոլում պրոֆեսիոնալիզմի չափանիշները․ Ռիո ՖերդինանդԱնգլիայի գավաթի ամենամեծ անակնկալների հեղինակները պատրաստվում են հերթական սենսացիայինԹրամփը հայտարարել է Մար-ա-Լագոյում Ռուսաստանի վերաբերյալ նախատեսված հանդիպումների մասին88 տարեկանում մահացել է խորհրդային կինոյի աստղ Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան
Ամենադիտված