Կապանի Հունան Ավետիսյան փողոցում տեղադրվել է արագաչափ սարք, որը կգործարկվի սեպտեմբերի 1-ից
Հասարակություն
Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի 24 հասցեի հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց՝ արագաչափ սարք։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, նշված հատվածում սահմանված երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է։
Արագաչափ սարքը գործարկվելու է 2025 թվականի սեպտեմբերի 1-ից:
Ոստիկանությունը վարորդներին հորդորում է մշտապես պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)