Կոտայքում զենք-զինամթերք է հայտնաբերվել
Հասարակություն
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամովին հանձնման ուղղությամբ բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 21-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ «Գանգրահեր տղա» արձանի մոտակայքում զենք-զինամթերք է թողել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Նշված վայրում Չարենցավանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են առանց գործարանային համարի ակոսափող «Կարաբին» տեսակի հրազեն ու «Մակարով» տեսակի ատրճանակ, «Կարաբին» հրազենի 7,62 մմ տրամաչափի 110 փամփուշտ։
Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողն ազատվում է քրեական պատասխանատվությունից:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)