Մասկը խոսել է «անօրինական կառավարությունների» մասին
ԱՄՆ
Իր սեփական ժողովրդին ոչնչացնող ցանկացած կառավարություն լեգիտիմ չէ։ Tesla-ի և SpaceX-ի գործադիր տնօրեն Էլոն Մասկը այս մասին գրել է X սոցիալական ցանցում։
«Իր սեփական ժողովրդին ոչնչացնող ցանկացած կառավարություն լեգիտիմ չէ», - գրել է Մասկը։
Ավելի վաղ Wall Street Journal-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Մասկը կասեցրել է իր քաղաքական կուսակցության ստեղծումը, քանի որ չի ցանկանում իր կողմը գրավել Հանրապետական կուսակցության ընտրողներին։ Ավելի ուշ ամերիկացի ձեռնարկատերը WSJ-ի հաղորդագրությունը սուտ է անվանել։
Մասկը հուլիսին հայտարարել է «Ամերիկայի կուսակցություն» քաղաքական կազմակերպության ստեղծման մասին։ Նա հայտարարել է, որ իր կուսակցությունը կարող է աջակցել ցանկացած թեկնածուի 2028 թվականի ԱՄՆ նախագահական հաջորդ ընտրություններում, բայց հաջորդ 12 ամիսների ընթացքում ուշադրությունը կկենտրոնացնի Ներկայացուցիչների պալատի և Սենատի ընտրությունների վրա։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի