Պենտագոնը հայտարարել է՝ խորը հետաքննություն է անցկացնում Աֆղանստանից զորքերի դուրսբերման վերաբերյալ
ԱՄՆ
Պենտագոնը լրացուցիչ խորը հետաքննություն է անցկացնում Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման վերաբերյալ, որը անցկացվել է նախորդ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք։ Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Հեգսեթի խոսքով՝ զինվորականները պետք է պատասխան տան Աֆղանստանում տեղի ունեցածի համար։ Նա նշել է, որ զորքերի դուրսբերման հետաքննությունը սկսվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով։
Պենտագոնի ղեկավարը ընդգծել է, որ սկսված հետաքննությունը ցույց է տվել ավելի խորը հետաքննության անհրաժեշտությունը։ Այն գլխավորում է Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ և Աֆղանստանի պատերազմի վետերան Շոն Փարնելը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)