Զելենսկու կայքից հանվել է ռուսերեն լեզուն
Քաղաքական
Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքից հանվել է ռուսերեն տարբերակը․ օգտատերերը այլևս չեն կարող դիտել հրապարակումները այդ լեզվով։ Ինչպես գրում է RTVI, փոփոխությունն արձանագրվել է Wayback Machine ծառայության միջոցով, որը ցույց է տվել, որ մինչև 2024-ի դեկտեմբերի 30-ը կայքում դեռ կար ռուսերեն բաժին, սակայն մեկ օր անց այն անհետացել է։
Լրատվամիջոցը նշում է, որ Զելենսկու վերջին ռուսերեն ելույթը կայքում հրապարակվել էր դեռևս 2023-ի դեկտեմբերին, որտեղ նա ամփոփել էր տարին և ներկայացրել ծրագրերը։ Այդ պահից հետո կայքում այլևս ռուսերեն նյութեր չեն հայտնվել։
Հիշեցնենք, որ 2024-ի հուլիսի 17-ին Ուկրաինայում ուժի մեջ էր մտել «Օ Մեդիա» օրենքը, որը խստացնում է պետական և մեդիա դաշտում ուկրաիներենի պարտադիր օգտագործումը։ Օրենքի համաձայն՝ ռուսերենը թույլատրվում է միայն կայուն արտահայտությունների, կարճ նախադասությունների կամ առանձին բառերի մակարդակով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)