Ուկրաինայի երկնքում նկատվել է անհայտ ինքնաթիռ
Քաղաքական
Ուկրաինայի Վիննիցայի մարզի երկնքում նկատվել է անհայտ ինքնաթիռ, որի տեսանյութը հրապարակել է «Всевидящее око» Telegram-ալիքը։ Տեսագրության կադրերում այն հիշեցնում է ռուսական արտադրության Իլ-76 տրանսպորտային օդանավ։
Նշվում է, որ ինքնաթիռի թռիչքի ուղղության և նպատակի մասին տվյալներ չկան։ Դեպքի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ Ուկրաինայի զինված ուժերից առայժմ չեն հնչել։
Միևնույն ժամանակ, «Страна.ua»-ն գրում է, որ այդ օդանավը չի արտացոլվել ռադարների վրա, ինչը լրացուցիչ հարցեր է առաջացնում նրա ծագման ու ներկայության վերաբերյալ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)