Ֆրանսիայում պահանջում են Մակրոնի հեռացումը իշխանությունից
Աշխարհ
Ֆրանսիայի ընդդիմադիր կուսակցությունը՝ «Անհնազանդ Ֆրանսիան», պատրաստվում է խորհրդարան ներկայացնել առաջարկ՝ նախագահ Էմանուել Մակրոնին պաշտոնանկ անելու մասին։ Ինչպես հայտարարել է կուսակցության առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը՝ France Inter ռադիոկայանի եթերում, հարցը կդրվի քննարկման սեպտեմբերի 23-ին։
Մելանշոնի խոսքով՝ անցյալ տարի ընդդիմությունն արդեն փորձել էր նախաձեռնել Մակրոնի հրաժարականի հարցը, սակայն այժմ նոր քայլ է արվելու՝ զուգահեռաբար կառավարության դեմ ուղղված անվստահության քվեարկության հետ։ Վերջինս, ըստ նրա, կարող է կորցնել արդիականությունը, քանի որ մինչև այդ պահը կառավարությունը հավանաբար կփլուզվի։
Ընդդիմադիր ուժերը նաև փորձում են խափանել վարչապետ Ֆրանսուա Բայրուի կառավարության բյուջետային ծրագիրը, որը ներառում է խիստ խնայողության միջոցառումներ։ Հիշեցնենք, որ դեռևս 2024-ի օգոստոսի 31-ին «Անհնազանդ Ֆրանսիան» արդեն նախաձեռնել էր Մակրոնի դեմ իմպիչմենտի գործընթաց։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի