Միքայել Սրբազանի թեկնածությունն առաջադրելու հարց չի քննարկվել. Դանիելյան
Քաղաքական
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները Միքայել Սրբազանի հետ չեն քննարկել՝ նրա թեկնածությունը առաջադրելու և Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց իրականացնելու վերաբերյալ հարցեր։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում վստահեցրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Հիշեցնենք, որ մամուլում այսօր տեղեկություններ են շրջանառվել առ այն, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը ծրագրում է Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել և որպես վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել Սրբազանին։ Ըստ մամուլի՝ խմբակցության անդամները նախօրեին այցելել են ԱԱԾ մեկուսարան՝ Սրբազանին տեսակցելու, համոզելու համար, որ նա դառնա վարչապետի իրենց թեկնածուն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)